6 հունիսին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Ռուպերտ Յանգերին:
Հանդիպման ընթացքում Ռուպերտ Յանգերը Մասիս Մայիլյանին է ներկայացրել ս. թ. 29 մարտի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում The HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած ականի պայթյունի հետ կապված քննության ընթացքը։ Կողմերը կարևորել են «The HALO Trust»–ի զոհված աշխատակիցների ընտանիքի անդամների և վիրավորվածների սոցիալական պաշտպանության ապահովումը:
Հանդիպմանը ներկա էին նաև «The HALO Trust»- ի տարածաշրջանային տնօրեն Էշլի Բոդին և արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնը: