image

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի օգոստոսին

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. օգոստոսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 5 և վիրավորման 1 դեպք, որոնք բոլորն էլ ոչ մարտական են:

 

 

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 5 դեպքերից և ոչ մեկի մասին չեն հայտնել: Բաց աղբյուրներից չի հաջողվել պարզել նաև մահացածներից մեկի անունը:

 

Կորուստներ

 

• Օգոստոսի սկզբին Ադրբեջանի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող, նորակոչիկ Իլյասով Նիջաթ Բայրամ օղլուն (İlyasov Nicat Bayram oğlu):

 

• Օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում ծառայակիցների արձակած կրակից սպանվել է Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուն (Əhmədov Şahin Şəmistan oğlu):

 

Նույն միջադեպում սպանվել է նաև Ադրբեջանի Գյոյչայի շրջանի բնակիչ, ժամկետային զինծառայող  Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu):

 

• Օգոստոսի 13-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող 1996 թ. ծնված Մուսաև Ռեհման Էլխան օղլուն (Musayev Rəhman Elxan oğlu): Մուսաևը վիրավորվել էր օգոստոսի 11-ին, երբ ծառը շրջվել էր Մուսաևի և նրա 2 ծառայակցի վրա:

 

Նույն միջադեպում օգոստոսի 11-ին տեղում մահացել է ևս մեկ զինծառայող, սակայն, նրա տվյալները մեզ դեռևս հայտնի չեն:

 

Վիրավորներ

 

Օգոստոսի 11-ին մահացած երկու զինծառայողներից բացի նույն միջադեպում վիրավորվել է ևս մեկ զինծառայող, որի տվյալները հայտնի չեն: