Երթը սկսելէ առաջ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Մամիճանեանը լրագրողներու հետ զրոյցի ժամանակ ըսած է. «Շատ երիտասարդներ չեն հասկանում, թէ որը կարող է լինել իրենց անելիքը, եւ մենք այստեղ ենք նաեւ իրենց յուշելու, որ ցանկացած անհնազանդութեան ակցիա, ասենք խանութում մանրը վերցնելիս ասել՝ Նիկոլ դաւաճան, շարասիւնը տեսնելիս ազդանշան տալ, ընկերներով հաւաքուել ու փակել մի փողոց: Իւրաքանչիւր նման գործողութիւն հունից հանում է Նիկոլին, որովհետեւ ինքը շատ լաւ հասկանում է, որ կայ ոչ թէ հասարակական պահանջ իր հեռանալու, այլ «ռատ լինելու»: Իւրաքանչիւր դրսեւորումը իրեն հունից հանում է: Վստահ եմ, որ երիտասարդներից իւրաքանչիւրն իր ձեւով անհնազանդութիւն կարող է յայտնել»:
Մամիճանեանը անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի երէկ տուած հարցազրոյցին՝ նշած է. «Խորը տապալուած հարցազրոյցից յետոյ շատերը հասկացան, որ ոչ թէ «Իսկանտերն» է 10 տոկոսով աշխատում, այլ իր ուղեղը կամ առհասարակ չի աշխատում, կամ 10 տոկոսն է աշխատում:
Մեր նպատակն է, որ իւրաքանչիւր երիտասարդ իր չափով, իր ձեւով մասնակցի հայրենիքի փրկութեանը: Վստահ եմ, որ երիտասարդներից ամէն մէկը կը գտնի մի միջոց, մի փայտ, աւելացնելու հայրենիքի փրկութեան շարժման գործին»: