Լաչինի միջանցքի բացման հարցով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդին դիմելը հնարաւոր գործիքակազմի մէջ է՝ նաեւ հաշուի առնելով, որ ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանը պահանջած է բանալ Լաչինի միջանցքն ու ապահովել մարդոց, բեռերու տեղաշարժ․ 25 յուլիսին հրաւիրած ասուլիսի ժամանակ յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեան։
«Այդ ուղղութեամբ մենք աշխատանքներ ենք տանում, կապի մէջ ենք ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի մշտական ու ոչ մշտական անդամ հանդիսացող երկրների հետ, քննարկումների փուլում ենք։ Այդ հարցում ոչ մի դժուարութիւն չկայ, կարելի է մէկ ժամում դիմել, խնդիրն այն է՝ արդիւնքում որոշում կ'ընդունուի՞, թէ՞ ոչ, եթէ ընդունուի՝ ինչ որոշում կ'ընդունուի։ Չմոռանանք, որ դա քաղաքական մարմին է, ու այդ քայլը պէտք է բաւարար չափով նախապատրաստուած լինի, ինչը անում ենք»,-ըսած է Փաշինեան։