image

Լեւոն Տէր Պետրոսեան. Ընտրել ամենաքիչ ցաւ պատճառող լուծումը

Լեւոն Տէր Պետրոսեան. Ընտրել ամենաքիչ  ցաւ պատճառող լուծումը

Բոլոր լուծումներն ալ վատ պիտի ըլլան, պէտք է անոնցմէ ընտրել ամենաքիչ ցաւալին։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարեանի հետ հարցազրոյցի ժամանակ ըսած է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը

 «Գտնւում  ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասութիւնները, վէճերը, իրար ջնջելը, էնպիսի մի պահ է, որ պահանջում է երկխօսութիւնը եւ համատեղ որոշման կայացում։

Դաշնակներն ու կոմունիստները իրար դէմ պատերազմ էին արել, եկաւ մի պահ, խոհեմութիւն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ համար ապահովեց  101 տարի խաղաղութիւն, օտար զինուորի ոտք չէր մտել Հայաստան, անցեալ տարի մտաւ։ 71 տարի Հայաստանը հնարաւորութիւն ունեցաւ ապերլու խաղաղ, ստեղեծեցինք պետութիւն,դարձանք ազգ, որը կառուցեց իր պետութիւնը, եթէ Խորհրդային Հայաստանը չլինէր, երրորդ Հանրապետութիւնը չէր կայանայ։

Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցաւոտ լուծումներ։ Պայմանագրեր պիտի կնքուեն եւ Ատրպէյճանի, եւ Թուրքիայի հետ։ Դա ոչ մէկի քիմքին հաճոյ չի լինելու։ Եթէ չի ստորագրւում փաստաթուղթ, եթէ հաշտութիւն չի կնքւում երկու հարեւանների հետ, 70 տարուայ իրողութիւնը չենք կարող վերականգնել, պիտի քարը քարի վրայ երկիր կառուցենք, շէնացնենք երկիրը»,֊ըսած է առաջին նախագահը։

Ըստ Տէր-Պետրոսեանի, տեղեկութեան կը տիրապետէ միայն Նիկոլ Փաշինեանն ու կուսակցութեան ղեկավարութիւնը․

«Նիկոլն է ու մէկ-երկու հոգի գիտեն, թէ Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարեանը, Սարգսեանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմութեան մեծագոյն մասը կարծում է, որ եթէ Նիկոլից կարողանան,ազատուել, ապա կարող ենք խուսափել ցաւոտ լուծումներից, սա միամտութիւն է։ Ով էլ գայ նոյնը, գուցէ եւ աւելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պէտք է դրանցից ընտրել ամենաքիչ ցաւալին»,-ըսած է առաջին նախագահը։

Տէր-Պետրոսեանի կարծիքով Փաշինեանն ալ կը վախնայ ստորագրել։ Ինչ փաստաթուղթ ալ ստորագրէ, պիտի ըսեն՝ թուրք, դաւաճան։