87 տարեկանում կյանքից հեռացել է ջավախահայ աշուղ Զարուհին՝ Զարուհի Քսպոյանը: Ծնվել է Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում: Եղել է ինքնուս աշուղ, գրել է բազմաթիվ երգեր, որոնք կատարել է ինքը, հրատարակել է գրքեր: Ներկայացել է նաեւ Աշուղ Հեզիկ անունով: