image

Իրան․ կյանքից հեռացել է անվանի մատենագետ Փառքուհի Հարությունյանը

Իրան․ կյանքից հեռացել է անվանի մատենագետ Փառքուհի Հարությունյանը

Կյանքի 78-րդ տարում մահացել է իրանահայ հանրահայտ մատենագետ և գրադարանավար, Իրանի իսլամական մեծ հանրագիտարանի կենտրոնի առաջատար մասնագետ տիկին Փառքուհի Հարությունյանը:

Նա երկար տարիներ ղեկավարում էր հանրագիտարանի կենտրոնական գրադարանի լատինական գրքերի կատալոգացման բաժինը։

Փառքուհի Հարությունյանն իր մասնագիտական գործունեությամբ ու անվերապահ նվիրումով մեծ հետք է թողել ոլորտում՝ շուրջ 37 տարի անընդմեջ աշխատելով Իրանի կենտրոնական գրադարանում և իր ծանրակշիռ նպաստը բերելով մատենագիտության զարգացմանը:

Մահվան մասին գրել է իրանական մամուլը։