Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք երէկ հաւաքուած էին Հանրապետութեան հրապարակին մէջ, արդէն հասած են Կոռնիձոր, սակայն, ինչպէս անոնք կ'ըսեն, ոստիկաները փակած են ճանապարհը, թոյլ չեն տար անցնիլ:
«Հէնց հիմա Կոռնիձորում ենք, մեր դիմացը ոստիկանները փակել են ու չեն թողնում անցնել»,-ըսած է ազատամարտիկներէն մէկը, որ տեսնաիւթ հրապարակած է եւ ներկայացուցած է իրավիճակը:
«Բոլորս էլ ծառայել ենք, լաւ գիտենք՝ ինչու ենք եկել այստեղ: Մեզ մարդիկ են պէտք, ովքեր կը գան, մեզ կ'օգնեն: Չգիտեմ՝ ինչքան ենք այստեղ մնալու, բայց եկել ենք մի բանի համար, որ սնունդը մտցնենք Արցախ:
Կոչ ենք անում, որ Սիւնիքում գտնուող բոլոր մարդիկ միանան մեզ: Ով հայ է, ով կռուել է, միացէ՛ք»,-ըսուած է տեսանիւթին մէջ: