Միջազգայնագէտ Սուրէն Սարգսեանը դիմատետրեան իր էջին «Պայտընն ու Ցեղասպանութեան ճանաչումը. Հայ համայնք vs ՀՀ իշխանութիւններ» վերտառութեամբ գրառում կատարած է: Ան մասնաւորապէս նշած է՝ ԱՄՆ հայ համայնքը դաշնակիցներ ունի Պայտընի քաղաքական մեծ խումբին մէջ՝ օրէնսդիրէն մինչ գործադիր, որոնք լոպպինկ կ'ընեն, ինչու չէ՝ նաեւ ճնշումներ կը կիրառեն Սպիտակ Տան վրայ: Գրառումը՝ ստորեւ.
«Պնդել, որ Պայտընը ճանաչելու է Ցեղասպանութիւնը, բնականաբար չեմ կարող: Բայց պնդել, որ ճանաչմանը այսքան մօտ կանգնած վարչակազմ երբեք չի եղել ԱՄՆ պատմութեան մէջ, միանշանակ կարող եմ:
Համայնքն ահռելի աշխատանք է տանում այս վարչակազմի հետ՝ ճանաչման ուղղութեամբ: Հայ համայնքը դաշնակիցներ ունի Պայտընի քաղաքական մեծ խմբում՝ օրէնսդիրից մինչ գործադիր, ովքեր լոպպինկ են անում, ինչու չէ՝ նաեւ ճնշումներ են կիրառում Սպիտակ Տան վրայ:
Հակառակ գործընթաց են տանում ՀՀ իշխանութիւնները: Սկզբում Անվտանգության խորհրդի քարտուղարը, յետոյ ԱԺ փոխխօսնակը, յետոյ էլ Ուաշինկթընում ՀՀ յաջորդ դեսպանը (սա ամենավտանգաւորն է) յայտարարում են Թուրքիայի հետ հաշտեցման մասին: Նոյնն էլ անում է նաեւ Թուրքիան, քանի որ ճանաչման գործընթացը կարող է դադարեցուել, եթէ կողմերը սկսեն բանակցել:
Ըստ ԱԳՆ-ի, պաշտօնական բանակցութիւններ չկան, բայց հաւանաբար կայ «2nd track diplomacy» կամ նոյնիսկ «1.5 track diplomacy», ինչը հանրութիւնից (միգուցէ նաեւ ԱԳՆ-ից) գաղտնի է պահուում:
Ցաւալիօրէն հայ համայնքի ջանքերին հակառակուում են Թուրքիան եւ ՀՀ իշխանութիւնները»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել