Տնտեսագէտ՝ Յարութիւն Մեսրոպեանի կարծիքով՝ Հայկական աղէտը վաղուց ծրագրուած էր,- «Խօսքը ոչ թէ Արցախի, այլ հայութեան պահպանման մասին է»։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսաւ տնտեսագէտը:
«Ուքրանիայում յեղափոխութիւնից յետոյ ազգայնականներ եկան իշխանութեան եւ գրեթէ փլուզեցին երկիրը։ Դրանից յետոյ նրանց փոխարինեցին այսպէս կոչուած լիպերալները։ Հայաստանում այլ է։ Մեզ համար այլ սենար է պատրաստուած ։ Իշխանութեան եկան մարդիկ, ովքեր թքած ունեն ժողովրդի, երկրի, իրենց ազգային արժէքների եւ աւանդոյթների վրայ։ Նրանք ապրում են դրամաշնորհների հաշուին։ Դրանք ռուսաֆոպներ են։ Նրանց կը փոխարինեն այլ դրամաշնորհա կերներ՝ ազգայնականներ»,-նշեց տնտեսագէտը։
Ան յիշեցուց, որ Հայաստանի մէջ նման դրսեւորումներ ծնած են ոչ երէկ։ Դրամաշնորհակերութիւնը, Մեսրոպեանի խօսքով, եղած է 3 նախագահներու օրօք, որոնք ամէն ինչին մատներու արանքով նայած են ։
