Ես իսկապէս, չեմ հասկանում
Ամիսներէ՜ ի վեր, արդէն գրեթէ երեք ամիսներ, թուրք ասկեարները, Հայաստանում ի միջի այլ տարածքների կարգին, բառացիօրէն գրաւած են Հայաստանի հարաւ-արեւելեան այդ հիմնական ճանապարհին այդ կարեւոր ու երկար բաժինը:
. ոեւէ հայ «ուժային», ոեւէ հա՛յ, որեւէ բան նուազագոյն չափով իսկ չփորձեց անգամ՝ կացութիւնը սրբագրելու համար
. այդտեղ թուրքերը հարկեր են գանձում անցնող իրանական մաշիններից
. այդտեղ նրանք անում են ինչ որ կ'ուզեն, անցնող հայերի նկատմամբ
. կազելին վրայէն Արցախի դրօշը քերթեցին, դաշոյնով - ինչպէս որ որքան անգամներ արել են, ողջ-ողջ մորթազերծելով անպաշտպան հայերը -, եւ ուղղակի սպառնացին մեր անչափահաս երեխաներին (տեսանիւթը ստորեւ, բարի վայելում)
. երկրի Զինեալ Ուժերուն Գերագոյն Հրամանատարը վախենում է անցնիլ այդտեղից - կամ չի անցնում, որպէսզի յանկարծ չնեղացնէ թուրքերին -
. արդէն «այլընտրանքային ճանապարհը» լրիւ սարքեց կառավարութիւնը
ու հիմա... քանի որ թուրքերը մաքսակէտ պիտի սարքեն այդտեղ, յանկարծ՝... շոկի մէջ է Հայութիւնը ?!?!!!?!
չեմ գիտեր... արդեօք գոնէ ամէն մարդ տեղեա՞կ է որ, մէկ տարի առաջ, Արցախը կորսնցուցինք... գոնէ այդքանը մտա՞ծ է՝ հայոց գլուխներուն մէջ - ուր մինչդեռ, շա՜տ տեղ կայ... -
Հ. Շ.
Յ.Գ. Հա, մի բան էլ՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ մինչեւ իսկ Սիւնիքի այլ շրջանների հայեր, չլինի որ ձայն հանէք հա՞: Շշի՛ւթ:
Մանաւանդ, յանկարծ չժամանէք Երեւան, մի փոքր ցոյց իսկ անելու համար:
Ձեր ինչի՞ն ա պէտք, թէ ինչ է կատարւոիւմ այդտեղ, հեռաւո՜ր Սիւնիքի հեռաւո՜ր հարաւ-արեւելքը:
Միայն թէ, վերոյիշեալ մարզերի «սահմանամերձ» տարածքների բնակիչներ, գոնէ սկսէք ձեր պոխչաները պատրաստել: Որպէսզի, օրինակի համար Շուշեցիների նման, միմիայն ձեր վրայ հագուած շորերով դուրս չգաք ձեր յանձնուած տներից: