Արցախի մէջ «Միջանցքի ապաշրջափակման շարժման» անդամները երթ կազմակերպած են մայրաքաղաք Ստեփանակերտի մէջ։ Անոնք կոչ կ'ընեն արցախցիներուն՝ միանալու իրենց՝ պայքարելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման դէմ։
«Թուրքը եկել, կանգնել է մեր գլխավերեւում, ժամանակն է, որ ցոյց տաք արցախցու կամքը, միացէ՛ք մեզ, յետոյ ուշ է լինելու։
Եթէ պասիւ մնաք՝ ձեր տունն ու տեղը վաղը ձերը չի լինելու, սպասելու ժամանակը չէ, թշնամին հասել է մեր տներին, արդէն շատ ուշ է, շատ ենք ուշացրել, մեզանից բացի մեր հարցը ոչ ոք չի լուծելու»,-ըսած են երթի մասնակիցները՝ յորդորելով միւսները եւս միանալու իրենց։