image

5-րդ օրն ըլլալով Արցախը առանց կազի. 100 հազար բնակիչ տագնապի առջեւ

 5-րդ օրն ըլլալով  Արցախը  առանց  կազի.  100 հազար բնակիչ տագնապի առջեւ

Արցախի մէջ ձիւն կը տեղայ, իսկ ջերմաստիճանը 0 եւ աւելի նուազ է: Այս մասին թելեկրամեան իր ալիքով գրած է Արցախի պետնախարար Արտակ Բեկլարեանը:

«Արդէն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչութեան 80%-ը եւ կազաֆիկացուած բնակչութեան 100%-ը) ամբողջովին զրկուած են կազամատակարարումից, ներառեալ` ջեռուցումից ու տաք ջրից:

Եւ այս զրկանքների պատճառը ատրպէյճանական կողմի սանձարձակ պահուածքն է, որը թոյլ չի տալիս ռուս խաղաղապահներին եւ մեր մասնագէտներին մօտենալ Հայաստանից եկող միակ խողովակաշարին ու վերանորոգել այն: Իսկ խողովակաշարը պայթել է ատրպէյճանական կողմի վերահսկողութեան ներքոյ:

Դրան զուգահեռ շարունակւում են քաղաքացիական բնակավայրերի ուղղութեամբ կրակոցները մեծ ու փոքր տրամաչափի զէնքերից, ինչպէս նաեւ խոչընդոտները գիւղատնտեսական աշխատանքների կատարման հանդէպ:

Հետեւութիւնը մէկն է. Ատրպէյճանը ցանկանում է շարունակել իր յանցագործութիւնը մարդկութեան դէմ եւ հայաթափել Արցախը, սակայն մենք ամուր ենք կանգնած մեր հինաւուրց հայրենիքում եւ ոչ մի զրկանք չի սասանելու մեր կամքը», գրած է Բեկլարեանը: