ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական Կուսակցութեան (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսեան ըսած է, որ չ'ողջուներ Գագիկ Ծառուկեանի քաղաքական դաշտ վերադառնալը: Այս մասին կը գրէ mediamax:
«Ընդամէնը երկու բառ այս օրերին հետաքրքրութիւն ներկայացնող միւս հարցերի, այդ թւում՝ Գագիկ Ծառուկեանի քաղաքական դաշտ վերադառնալու եւ դաշինքներ ձեւաւորուելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկեանի քաղաքական դաշտ վերադառնալը, իսկ ինչ վերաբերում է դաշինքների կազմաւորմանը կամ քաղաքական տարբեր ուժերի մասնակցութեանը ընտրապայքարին, ինչպէս ասացի՝ դրական երեւոյթ եմ համարում:
Միւս հարցը առաւել քան ծիծաղելի է. ուղղակի զաւեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թէ Հանրապետականից արտահոսք կայ: Դա անհեթեթութիւն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցութեանը անդամագրուել է 11000-ից աւելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանգել փոխաբերաբար: Գիտէք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կեանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, եւ այն առուակները, որոնք պոկւում են մայր գետից եւ կարճ ժամանակում նորից չեն մտնում նոյն հոսքի մէջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնութեան օրէնքը, եւ որեւէ մէկը մեզնից չի կարող հակադրուել բնութեան օրէնքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգաւորել, բայց, ըստ էութեան, այսպէս է լինելու», - ըսած է Սերժ Սարգսեան՝ 26 յունուարին ելոյթ ունենալով ՀՀԿ խորհուրդի նիստին:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել