image

Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ. լուսանկարներ

Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ. լուսանկարներ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության տարածած լուսանկարներից երևում է, որ Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը, Հայաստանի և Սիրիայի դրոշներով հասել է Հալեպ: «Արևելքի» հարցին ի պատասխան, ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ օգնությունը միայն հայերին չի տրամադրվելու:

Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, օրեր առաջ, մարդասիրական օգնություններ տանող երկու ինքնաթիռ Հայաստանից վայրէջք է կատարել Սիրիայում:

Հայաստանը Սիրիա է ուղարկել սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության իրեր: