image

Հայ մասնագետները ներկայացրել են դամասկյան վարդի եթերայուղի բարերար ազդեցությունները

Հայ մասնագետները ներկայացրել են դամասկյան վարդի եթերայուղի բարերար ազդեցությունները

Այս տարի արդեն երկրորդ անգամ ՆԱԻՐԻԱՆ լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրությանը:  Ինչպես «Արևելքին» հայտնում են Հայաստանի առաջին բնական կոսմետիկա արտադրող ՆԱԻՐԻԱՆ ընկերությունից, ՆԱԻՐԻԱՆ-ի ավագ գիտաշխատող Արփի Ավետիսյանը մայիսի 4-6 Չիկագոյում անցկացված Կլինիկական դերմատոլոգիայի միջազգային կոնֆերանսում ներկայացրել է դամասկյան վարդի եթերայուղի բարերար ազդեցությունները մաշկի համար, մասնավորապես` հակաօքսիդիչ ու հակամանրէական հատկությունները: Գիտաժողովում զեկույցը ընդունվել է բարձր գնահատանքով, մասնագետների համար հատկապես ուշագրավ է եղել այն փաստը, որ վարդի եթերայուղի հակաօքսիդիչ հատկությունների համար համեմատության եզր է օգտագործվել թուրինջի կորիզի քամուկի նմանօրինակ հատկությունը:

Ի դեպ, դամասկյան տեսակի վարդը հենց այն վարդն է, որը դարեր ի վեր մեր երկրում օգտագործվել է անուշեղեն ու մուրաբաներ պատրաստելու համար: