Այս տարի արդեն երկրորդ անգամ ՆԱԻՐԻԱՆ լաբորատորիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են միջազգային գիտական հանրությանը: Ինչպես «Արևելքին» հայտնում են Հայաստանի առաջին բնական կոսմետիկա արտադրող ՆԱԻՐԻԱՆ ընկերությունից, ՆԱԻՐԻԱՆ-ի ավագ գիտաշխատող Արփի Ավետիսյանը մայիսի 4-6 Չիկագոյում անցկացված Կլինիկական դերմատոլոգիայի միջազգային կոնֆերանսում ներկայացրել է դամասկյան վարդի եթերայուղի բարերար ազդեցությունները մաշկի համար, մասնավորապես` հակաօքսիդիչ ու հակամանրէական հատկությունները: Գիտաժողովում զեկույցը ընդունվել է բարձր գնահատանքով, մասնագետների համար հատկապես ուշագրավ է եղել այն փաստը, որ վարդի եթերայուղի հակաօքսիդիչ հատկությունների համար համեմատության եզր է օգտագործվել թուրինջի կորիզի քամուկի նմանօրինակ հատկությունը:
Ի դեպ, դամասկյան տեսակի վարդը հենց այն վարդն է, որը դարեր ի վեր մեր երկրում օգտագործվել է անուշեղեն ու մուրաբաներ պատրաստելու համար: