«Մեր երթը ընթանում է անկանխատեսելի երթուղիներով: Չենք ասում, թէ ոնց ենք գնում, ուր ենք գնում, ուղղակի քայլում ենք Երեւան քաղաքով: Այս մասին Ֆրանսայի հրապարակին մէջ յայտարարած է ԱԺ «Ելք» խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեանը:
«Ոչ մէկ հրապարակում չի մնում, գնում ենք տարբեր տեղեր, բայց ոչ փոքր խմբերով, որպէսզի ժողովրդին բերման չենթարկեն: Հիմա մեր հաշուարկով 30 հոգու բերման են ենթարկել: Մեր զօրակցութիւնը բերման ենթարկուած ընկերներին պէտք է լինի տասնեակ հազարանոց քաղաքացիների մասնակցութեամբ երթը եւ ցոյցը»,- ըսած է ան:
«Ոստիկանները փակել են Աշտարակ-Երեւան միջպետական ճանապարհը, բայց դա չի խանգարում քաղաքացիներին միանալ մեզ, նրանք ոտքով են գալիս Երեւան»,– յայտարարած է Նիկոլ Փաշինեանը:
Նշենք, որ անոր գլխաւորութեամբ Երեւան քաղաքի մէջ ընթացող երթն այժմ հասած է Պուշկին – Աբովեան փողոցներու խաչմերուկ: Երթի մասնակիցներու թիւը երթալով կը մեծնայ: