Արազ Քեքեշյանը երիտասարդ հայրենադարձ է՝ Լիբանանից: Նա Հայաստանում զարգացող տեխնոլոգիական ոլորտի երիտասարդ դերակատարներից մեկն է: 2016 թվականին Բեյրութից վերադարձավ Հայաստան, իսկ այսօր արդեն Ամերիաբանկի նախագծերի ղեկավարն է՝ արդյունավետորեն կիրառելով տվյալների կառավարման բնագավառում ձեռք բերած իր գիտելիքներն ու օգնելով հասնել նորարար, թվայնացված լուծումների:
Թեև Արազի մանկությունն անցել է Լիբանանի հայ համայնքի կյանքում լիակատար ներգրավվածությամբ, այնուամենայնիվ, նրան ոգեշնչում էր երևանյան նոր էներգիան: Զգացմունքային կապերից բացի՝ նաև մասնագիտական հմտությունները հնարավորություն տվեցին նրան իր կյանքն ամբոջությամբ տեղափոխել այստեղ: Որոշեց տվյալների կառավարման գիտության մագիստրոսի կոչումը ստանալ Հայաստանի ամերիկյան համալսարանում, այնուհետ «Girls in Tech» հասարակական կազմակերպությունում սկսեց դասընթացներ վարել տվյալների արտածման վերաբերյալ: Հետաքրքրված լինելով Արազի մասնագիտական հետագծով՝ Ամերիաբանկը դիմեց նրան միասին աշխատելու առաջարկով:
Ակնհայտ է, որ Հայաստանը արագորեն վերածվում է մեծ IT կենտրոնի, սակայն Արազը նկատում է, որ դեռևս բնագավառում առկա է պրոֆեսիոնալների պակաս: Կան անթիվ հնարավորություններ սովորելու և սկսելու շշմեցուցիչ կարիերա՝ անկախ նրանից Երևանից դուրս եք դուք ապրում, թե ընդհանրապես համաշխարհային հայկական սփյուռքի համայնքներից մեկում: «Հեղափոխությունը սկսեց մտածողություն փոխել՝ դրդելով մարդկանց դառնալ ավելի լավը: Եթե մենք բոլորս անենք մեր լավագույնը, չի լինի անհաղթահարելի ոչինչ»:
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ