Երեկվանից փնտրվում էր 14 տարեկան Վահե Ապիկյանը։ Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ Նոր Նորքի համայնքային ոստիկանության բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը։ Հուլիսի 29-ի առավոտյան նա դուրս էր եկել Բաղյան փողոցի իրենց բնակարանից եւ չէր վերադարձել։
Քիչ առաջ ոստիկանությունը հայտնեց, որ Գառնիում քաղաքացիներն ու ոստիկաններն այսօր ժամը 14:45-ի սահմաններուն գտել են Վահեին, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ՝ Թոմաս ուրարակիր Առաքելյանը տեղեկացրել էր, որ տղան տնից դուրս էր եկել՝ իր հետ տանելով եկեղեցական հագուստ։ Նա դպիր էր Երեւանի եկեղեցիներից մեկում։