Այսօր յատկապէս Լոռիի եւ Տաւուշի մէջ կը տեղայ թոյլ ձիւն, միւս մարզերուն մէջ էական տեղումներ չեն սպասուիր: Վաղը կեսօրէ ետք հանրապետութեան տարածքին պիտի մօտենայ յաջորդ ցիկլոնը: Այս մասին կը յայտնէ ՀՀ ԱԻՆ հիտրոմէթ ծառայութեան օդերեւութաբանութեան կեդրոնի պետ Գագիկ Սուրէնեան։
«Յունուարի 31-ին կէսօրից յետոյ հանրապետութեան բոլոր մարզերւմ կը սկսուի ձիւն եւ կը շարունակուի մինչեւ փետրուարի 1-ի երեկոյ: Առանձին հատուածներում սպասւում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային առանձին գօտիներում նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիութիւն: Փետրուարի 2-ի գիշերուայ առաջին կէսից տեղումները կը դադարեն եւ փետրուարի 3-4-ին հանրապետութեան ողջ տարածքում կլինի պարզ առանց տեղումների եղանակ: Փետրուարի 2-ի լոյս 3-ի գիշերը եղանակի պարզեցմամբ եւ արկտիկական ցուրտ օդային զանգուածների ներխուժմամբ պայմանաւորուած օդի ջերմաստիճանը կտրուկ կը նուազի»,-Facebook կայքի իր էջին գրած է Սուրէնեան:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել