image

Բժիշկները հեռացել են ՊՊԾ-ի տարածքից

Բժիշկները հեռացել են ՊՊԾ-ի տարածքից

Արդեն չորս օր ՊՊԾ գնդում գտնվող բժիշկները երեկ հեռացել են զինյալների հսկողության տակ պահվող տարածքից: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը:  Ավելի վաղ. «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am լրատվականի հետ զրույցում նշել է, որ իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահին հեռանալ. «Երեկ մեր ժամապահը նկատեց, որ վերջում մնացած երկու բժիշկներն էլ իրենց կամքով հեռացան: Մենք ասել էինք՝ ձեր խղճին է՝ կմնաք, թե ոչ, որոշեցին գնան. Աստված իրենց հետ: Նրանք այստեղ հատուկ հսկողության տակ չեն եղել»,-լրատվամիջոցին ասել է Ավետիսյանը: