image
Հրատապ լուրեր:

Այս անգամ ընտրություններն ավելի խաղաղ էին. Ընտրություններին մասնակցող հալեպահայ

Այս անգամ ընտրություններն ավելի խաղաղ էին. Ընտրություններին մասնակցող հալեպահայ

Երևանի սիրիահայ քաղաքացին՝ Ավետիս Թանգուկյանը, ով մասնակցել է ընտրություններին ու քվեարկել մեծ փոփոխությունների սպասումով


Սիրիահայ Թանգուկյանների ընտանիքը 7 տարի առաջ՝ հենց սիրիական պատերազմի սկզբին է տեղափոխվել Հայաստան, ապրում է Երևանում: Այս տարիների ընթացքում մի քանի ընտրությունների են մասնակցել, ու տպավորությունները, որ ստացել էին նախորդ ընտրություններից, մեղմ ասած, հաճելի չեն եղել:

 

«7-8 տարի է՝ այստեղ ենք, միշտ կմասնակցինք, անցյալ անգամ էլ երեսփոխանական ընտրություններին մասնակցեցինք»,-ասում է Ավետիս Թանգուկյանը, որ ամեն անգամվա նման եկել էր 9/18 տեղամաս՝ իր քաղաքացիական պարտքը կատարելու: Այսօր, ըստ նրա, շատ բան է փոխվելլ:

 

«Ավելի խճողում կըլլար, քաշքշուկ կար, կըսեին՝ ասոր ընտրե, ասոր ձայնդ տուր, ասանկ բաներ էին, այսօր ասանկ բաներ չկան, ավելի հանդարտ, հանգիստ, որևէ մեկ չի խառնվում, որևէ մեկ չի ասում՝ սրան ձայն տուր, նրան, ամեն մարդ ազատ կու գա, կերթա, շատ օրինավոր, հանդարտ, հանգիստ, օրինակելի»,-նկարագրում է սիրիահայ ընտրողը:

 

Նա իրեն արդեն լիարժեք Երևանի քաղաքացի է համարում, ով արդեն մոտ մեկ տասնամյակ օգտվում է Երևանի առավելություններից ու տուժում բացասական կողմերից: Բացասական կողմերը քիչ չեն, բայց նաև սպասումներn են մեծ:

 

«Շատ բան փոխվելու է, և այդ փոփոխություններու սպասումով ենք եկել, փոխվելու է անպայման»,-վստահ է նա:

 

Իսկ թե մասնավորապես ինչ բարեփոխումների կարիք ունի Երևանը, ասում է. «Լիքը փոխվելիք բաներ կան, ամեն ինչ պիտի փոխվի, մաքրությունը, եռուզեռը, կանաչապատումը, գեղեցիկ բաներ պիտի ըլլան, որ Երևանն ավելի գեղեցկացնե, ժողովուրդը ուրախ ըլլա»: