ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ ՀՀԿ–ի բազմաթիվ այլ անդամներ նույն քայլն են անելու։
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին։
Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Արարատ Միրզոյանը քիչ առաջ ուղիղ եթերում մեզ անվանեց հանցագործների բանդա: Ես` որպես 2001 թվականից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար»,– գրել է Աշոտյանը: