Օրերս Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին նվիրատվություն է կատարել թանգարանի վաղեմի բարեկամ՝ մոսկվայաբնակ Ռուսլան Միսկարյանը: Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացնում է, որ նա թանգարանին է ընծայել երկու ճենապակե կախովի ափսեներ, որոնք, ի թիվս այլ առարկաների, կախված են եղել Թումանյանի թիֆլիսյան բնակարանի աշխատասենյակի պատից։ Այն ապացուցող լուսանկար կա, որը զետեղված է 1934 թվականին Հայպետհրատի հրատարակած հատորում (Ե․ Չարենցի խմբագրությամբ) և որը պահպանվում է ԳԱԹ-ի անձեռնմխելի ֆոնդում։
Ռուսլան Միսկարյանին այս մասունքները տվել է Հովհ․ Թումանյանի Անահիտ թոռնուհու որդին՝ Հովհաննես Հարությունյանը, որը ևս բնակվում է Մոսկվայում և առաջին անգամը չէ, որ անգնահատելի մասունքներ է նվիրաբերում թանգարանին։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ