image

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սանտիմետրով

Սևանա լճում վերջին տասնամյակների համար աննախադեպ ցուցանիշ է գրանցվել։ 2026 թվականի հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ հունիսի առաջին կեսին մակարդակի նման կտրուկ բարձրացում վերջին անգամ արձանագրվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:

Մասնագետների հաղորդմամբ՝ լճի մակարդակի ռեկորդային տեմպերով բարձրացումը հիմնականում պայմանավորված է ակտիվ գետային ներհոսքով և հանրապետության տարածքում տեղացած առատ տեղումներով։

Սևանա լճի մակարդակի բարձրացումն ունի ռազմավարական էկոլոգիական նշանակություն երկրի ջրային ռեսուրսների պահպանման համար։ Մասնագետները շարունակում են իրականացնել լճի հիդրոլոգիական ռեժիմի ամենօրյա մոնիթորինգը: