image

Շուռնուխի մէջ իր տունն այրողը երեք պատերազմի մասնակցած Արարատն է

Շուռնուխի մէջ իր տունն այրողը երեք պատերազմի մասնակցած Արարատն է

 

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Եոլեանը դիմատետրեան իր էջին գրած է․

«Շուռնուխում իր տունը այրողը արդէն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին յայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թուացել է, եթէ ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչեւ վերջ, ուրեմն կարող ես յաղթել: Պարզւում է` այդքան էլ այդպէս չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգեւորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարեւում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կայ, մի գօտեպնդող բան պիտի ասէր ու կատակն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մէջ, հիասթափութիւն ու մեծ ցաւ։ Խառը, դաժան իրականութիւնից սիրտդ լցւում է:

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կը լինէր մեր ներկան»։