Հրատապ լուրեր:

Ռուզաննա Խաչատրյանն այցելել է մանկատուն. լուսանկարներ

Ռուզաննա Խաչատրյանն այցելել է մանկատուն. լուսանկարներ

Երեկ Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանը ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկու տիկին Յադվիգա Նովակովսկայի հրավերով և նրա ուղեկցությամբ այցելեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ, որտեղ նրանց դիմավորեցին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, լեհ բարերարներ, «Կոլպակ» ՍՊԸ-ի տնօրեն Սլավոմիր Բիենը և «Լյուբավա Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Ռուխը: 

Մանկատուն կատարած այցելությունը նշանավորվեց լեհ բարերարների կողմից հերթական նվիրատվությամբ: ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին գոհունակությամբ նշեց, որ երեխաների նկատմամբ հոգատարությունը կապում է հայ և լեհ ժողովուրդներին: Հայ-լեհական համագործակցության շրջանակում այս նախաձեռնությունը միակը չէ, որ լեհ բարերարներին կապում է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ին. արդեն մի քանի տարի է, ինչ այդտեղ «Յուլիայի սկյուռիկները» հիմնադրամի հիմնադիր-նախագահ, լեհահայ բժշկուհի Ջուլիետա Կիվորկովայի հովանավորությամբ գործում է ատամնաբուժական կաբինետ: 
«Լյուբավա Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Ռուխն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն, նրա տիկնոջը՝ Յադվիգա Նովակովսկային և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Խաչատրյանին՝ նշելով, որ առանց նրանց աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել հերթական նախաձեռնությունը: