Դաշնակահար, ջազմեն Հովհաննես Ջիբյանի (Յովհաննէս Ճիպեան) անժամանակ մահվան մասին են հայտնել նրա երաժիշտ գործընկերները, նշելով, որ կյանքից հեռացել է տաղանդավոր երաժիշտը, լուսավոր գործընկերը, որ ապրում եւ գործում էր Վիեննայում։
Հովհաննես Ջիբյանը սովորել է Բեյրութի Ազգային երաժշտանոցում։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով 1989 թվականին տեղափոխվել է Վիեննա: Այնտեղ նա Ֆրանց Շուբերտի կոնսերվատորիայում 1997 թվականին ստացել է կրկնակի երաժշտական կրթություն՝ մասնագիտանալով համերգային եւ ջազային դաշնամուր ուղղություններում։
Հովհաննես Ջիբյանը բազմիցս ելույթ է ունեցել Եւրոպայում՝ ջազի եւ իմպրովիզացիայի ժանրերում եւ դասավանդել է։ Հայտնի երաժիշտների հետ մասնակցել է ջազային փառատոների։ Ունի մեծ թվով ձայնագրություններ։