image

Իրանի նախագահի ներկայացուցիչն այցելել է Անահիտ Շահբազյանին, որ վիրավորվել էր պատերազմի օրերին

Իրանի նախագահի ներկայացուցիչն այցելել է Անահիտ Շահբազյանին, որ վիրավորվել էր պատերազմի օրերին

Իրանի  նախագահի Էթնիկ եւ կրոնական համայնքների հարցերով հատուկ հանձնակատար հոջ. Ալավին այսօր Թեհրանում հիվանդանոց է այցելել եւ տեսակցել Իսրայել-Իրան պատերազմի օրերին վիրավորված թեհրանահայ Անահիտ Շահբազյանին, հայտնում է Թեհրանի «Ալիք»-ը։

Ինչպես տեղեկացրել էինք՝  70-ն անց Անահիտ Շահբազյանն ընտանիքի երեք անդամների հետ վիրավորվել էր ռմբակոծությունից՝ իրենց բնակարանի փլուզման ժամանակ եւ այժմ ապաքինվում է։ Մյուս վիրավորները բուժօգնություն ստանալով՝ արդեն տանն են։