image

Ռոպերթ Քոչարեանի կարծիքով մէկուկէս տարի ետք, դարձեալ արտահերթ ընտրութիւններ պիտի կայացուին

Ռոպերթ Քոչարեանի  կարծիքով մէկուկէս տարի ետք,  դարձեալ արտահերթ  ընտրութիւններ պիտի կայացուին

 

Հայաստանի մէջ մէկուկէս տարի անց, ամենայն հաւանականութեամբ, տեղի պիտի ունենան նոր արտահերթ ընտրութիւններ: Նման պահանջ պիտի առաջանայ: Այս մասին 29 Յունիսին «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովին յայտարարած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը: «Մենք այս իշխանութիւններին հանգիստ չենք թողնի, քանի որ նրանք չեն հասկանում եւ չեն ընդունում իրենց մեղքը: Մենք ցոյց կը տանք, թէ ով է մեղաւոր, եւ ով պէտք է պատասխանատուութեան ենթարկուի:

 

Սա արհեստական ​​պատերազմ էր: «Հայաստան» դաշինքը դարձել է արմատական ընդդիմութիւն: Մենք կ'օգտուենք բոլոր այն հնարաւորութիւններից, որոնք մեզ տրուած են օրէնքով: Մենք կը վերականգնենք հաւատը խորհրդարանական ընդդիմութեան նկատմամբ, որը խափանուել է վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք գործարքների արդիւնքում: Իշխանութիւնը երկու ելք ունի: Առաջին՝ շարունակել ընդդիմութեան հետապնդումները եւ Անգարայի ու Պաքուի շահերից բխող քայլեր ձեռնարկել, ինչը հակասում է Հայաստանի շահերին:

Երկրորդ ճանապարհը ներկայիս քաղաքականութեան կտրուկ փոփոխութիւնն է, սակայն նրանք այս ճանապարհով չեն գնում: Նրանք ընդունակ չեն դրան: Իշխանութիւնները չեն հասկացել, որ խնդիրների պատճառը իրենց աշխարհայեացքն է: Իշխանութիւնները կը շարունակեն իրենց պահել այնպէս, ինչպէս պահել են: Դա կը բերի նոր արտահերթ ընտրութիւնների», - նշած է ան: