Մոտենում է Ավետիսը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը: Ծննդյան տոնի հանդիսությունները հայ ժողովրդի կենցաղում պտտվում էին նախ և առաջ եկեղեցու ծիսակարգի շուրջ։ Բայց և այնպես դրանց միահյուսվել էին որոշ ժողովրդական սովորություններ, որոնք տոնին մասնակիորեն հաղորդում էին ազգային բնույթ: Դրանցից էին Ավետիսի խաղիկները: