Վիգեն Էուլջեքչյանը բանտում հացադուլի էր դիմել
Ադրբեջանում 20 տարվա բանտարկության դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել․ նա այդպիսով իր բողոքն է հայտնել ընտանիքի հետ կապի արգելքի դեմ։ Ընդհանրապես Բաքվում պահվող քաղաքացիական անձինք փետրվարի վերջից չեն կարողանում խոսել ընտանիքների հետ, ստանալ նրանց նամակները, փաթեթները։ Ադրբեջանն արգելել է Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին՝ մուտք գործել նման հաստատություններ, որտեղ պահվում են գերիները։ Վիգենի բողոքի լուռ ակցիան արդյունք է տվել, սակայն կապն ընտանիքի հետ եղել է հակիրճ։
Լիբանանում ապրող նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, «Արեւելք»-ին մանրամասներ է հայտնել։
Տեսանյութում պատմում է Լինդա Էուլջեքչյանը․