image
Հրատապ լուրեր:

Հայաստանի մեռելատուներուն մէջ խայտառակ վիճակ է. այդ հարցի պատասխանատո՞ւն ալ թուրքերն են. Արսէն Ղուկասեան (Տեսանիւթ)

Հայաստանի  մեռելատուներուն  մէջ խայտառակ  վիճակ է. այդ հարցի պատասխանատո՞ւն ալ թուրքերն են. Արսէն  Ղուկասեան (Տեսանիւթ)

«Հայաստանի մեռելատուներուն մէջ խայտառակ վիճակ կը տիրէ»: Այս մասին դիմատետրի ուղիղ եթերով ըսած է աւելի քան երկու ամիս Արցախի մէջ եղբօրորդին փնտռող Արսէն Ղուկասեան։

Ղուկասեանի հաղորդմամբ՝ Արցախէն պարկերով Հայաստան տեղափոխուած մարմինները Կապանի դիահերձարանի մէջ դրուած են երկրորդ յարկի  բաց պատուհաններով սենեակի մը մէջ: Տարածքը անտանելի հոտ կը տիրէ:

«Այդ հարցի պատասխանատո՞ւն էլ են թուրքերը, չէք կարողանո՞ւմ հետները լեզու գտնել, թէ՞ դա էլ է ռուսի թեման… Գոնէ մի հատ սառնարան ուղարկէք, որ այդ մարմինները չփտեն, քոլերայի (հնդկախտ) բուն է, ո՞վ է այդտեղի գլխաւոր բժիշկը, ասէք՝ այ կենդանի, էդ ի՞նչ ես անում, ո՞վ է նման բան տեսել: Գալիս ենք էլի իմ ասածին, որ տեղ չունէք, դրա համար դիերի փոխանակում չէք իրականացնում»,- դիմելով ՀՀ իշխանութիւններուն՝ ըսաւ հարազատները փնտռող քաղաքացին: