image

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդառաջել է Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին

Գերագույն հոգևոր խորհուրդն ընդառաջել է Երուսաղեմի հայոց պատրիարքի նամակին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տեղեկանում ենք, որ օրերս Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին խորհրդի անդամների ուշադրությանն է արժանացել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմումը՝ Երուսաղեմի Ս. Հարության տաճարում Տիրոջ Ս. Գերեզմանի նորոգության հարցում Հայոց Եկեղեցու մասնակցության մասին։ Ընդգծելով Երուսաղեմի կարևորությունը համազգային կյանքում՝ Գերագույն հոգևոր խորհուրդը՝ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ, որոշել է օժանդակել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը և աշխարհասփյուռ թեմերի միջոցով ապահովել անհրաժեշտ գումարը: