Գում Գափուում Պոլսո պատրիարք Սահակ արք․ Մաշալյանն իր հրավիրած ասուլիսին մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին։ Պատրիարքը մասնավորապես ասել է․ «Մենք մշտապես խաղաղություն ենք փափագել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ եւ աղոթել ենք, որ այս իրավիճակը լուծվի։ Բայց կան մարդիկ, որոնք չեն ուզում հրաժարվել անցյալի հակամարտություններից։ Այդ մարդիկ լուծման բացակայությունը որպես լուծում են դիտարկում։ Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ այս իրադրությունը լուծում կգտնի»։