Հայաստանի ԱԱԾ-ն այս պահին Մայր Աթոռում է․ լարված իրավիճակ է Մայր Աթոռի բակում հոգեւոր դասը, հավատացյալներ եւ լրագրողներ են հավաքվել, այնտեղ է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը։
«Սիրելիներ, Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու. բոլորս Մայր Աթոռում ենք:
Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը»,- հայտարարել է Հայր Ասողիկը։
Առավոտվանից լուրեր են տարածվում, որ փորձում են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք․ Աջապահյանին։
Դիմելով խմբվածներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց․
«Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ, մենք կգնանք Վեհարան, այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների համար։
Միանշանակ է, որ մենք ամենայն ջանք ենք դնելու, որ արդարությունը գործի մեր եկեղեցու հոգևորականների և երկրի համար»,- ասաց նա: