Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ 19-ամյա Բորիս Օզմանյանը մեկն էր քառօրյա պատերազմի զոհերից:
DengeEzdia.com-ը քառօրյա պատերազմի օրերին գրել էր, որ անհետ կորած զինծառայող Բորիս Օզմանյանի հեռախոսի զանգին պատասխանել է ադրբեջանցի:
Զինծառայողի հորեղբայրը` Ռուստամը կայքի հետ զրույցում պատմել էր, որ տղան իր մոտ բջջային հեռախոս է ունեցել.«Հայրը զանգահարել էր, զանգին ադրբեջանցի է պատասխանել և ասել, որ այլևս չզանգեն: Հեռախոսազանգին պատասխանողը ռուսերենով ասել է, որ սպանել է մեր տղային, բայց չգիտենք ինչ ասենք: Մենք եղել ենք նաև Արցախում, խոսել ենք իր հրամանատարների հետ և փոխանցել նրանց նաև զինվորի հեռախոսահամարը»,-պատմել էր զրուցակիցը:
Ամիսներ անց DengeEzdia.com-ի լրագրողը հանդիպել է Բորիս Օզմանյանի հորը` Ռաֆիկ Օզմանյանին: Նա կայքի հետ զրույցում հաստատել է տեղի ունեցած միջադեպը:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ