ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան, հայտնել է, որ իր փոքր որդին այս տարի սովորելու է ոչ պետական դպրոցում: Կրտսեր Աշոտյանն այս տարի ընդունվել է «Այբ» դպրոց, որը հայտնի է իր չափազանց բարձր վարձավճարով` տարեկան 2,5 միլիոն դրամ, եւ որտեղ սովորում է նաեւ նախարարի ավագ որդին: Արմեն Աշոտյանը, լրագրողի տարակուսանքը, պետական դպրոցներին չվստահելու առումով, չի կիսել, ասելով, որ հանրապետությունում կան շատ լավ պետական դպրոցներ: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ ԿԳ նախարարն իր երեխաների համար չի ընտրում այդ շատ լավ պետական դպրոցներից մեկը, որպեսզի շատ ծնողներ էլ ի վերջո տեսնեն, թե որոնք են դրանք: Նոր ուսումնական տարվան ընդառաջ բազմաթիվ ծնողներ կանգնում են մտատանջությունների առջեւ` ո՞ւր տանել իրենց երեխաներին` նրանց համար լավագույն կրթություն ապահովելու համար:
Լուսանկարը` Արմեն Աշոտյանի ֆեսյբուքյան էջից