image

Անվերջանալի ծառայություն

Անվերջանալի ծառայություն

Մոտենալով մեր ֆինանսական տարվա վերջին ամսին՝ հուլիսին, սկսում ենք ամփոփել մեր նպատակները, գնահատում դրանց ազդեցությունը եւ պատրաստվում առաջիկա փուլին՝ միաժամանակ անդրադառնալով 
այն հավատարիմ առաջնորդությանը, որով Աստված ուղեկցել է մեզ վերջին 11 ամիսների ընթացքում։


Մենք ավարտեցինք ուսումնական տարին Ավետիսյան դպրոցի փայլուն ավարտական արարողությամբ ՝ բարերար Փամելա Ավետիսյանի ներկայությամբ։

Եւս մեկ արցախցի ընտանիքի վերջնականապես հանձնեցինք երրորդ եւ եզրափակիչ տունը՝ ճանապարհ հարթելով դեպի Տավուշում մեր ութ տների կառուցման նախագիծը։

Հետեւողականորեն շարունակեցինք աշխատանքները՝ Հանքավանի ճամբարի վերակառուցման նախագծի վերջին փուլերն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Ողջունեցինք արտերկրից ժամանած մեծաթիվ 
նորանոր նվիրատուների՝ ականատես լինելով, թե ինչպես է AMAA-ի առաքելության հանդեպ նրանց սերն ու ոգեւորությունը խանդավառվում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ։

Մինչդեռ մեկ շրջափուլի ավարտը նաեւ նորի սկիզբն է։

Ամառային ու բակային ճամբարներով, Բժշկական առաքելությամբ եւ սպասվող

Ամառային փորձնակության ծրագրով՝ AMAA-ի առօրյա գործունեությունը շարունակում է արմատավորված մնալ կյանքեր փոխող ծառայության մեջ։

Շնորհակալություն ձեր շարունակական աջակցության համար։

 

Արեն Դեյիրմենջյան
AMAA Հայաստանի տնօրեն