image

Արաբ հայագետ Նիզար Խալիլիի հայերեն բանաստեղծությունը

Արաբ հայագետ Նիզար Խալիլիի հայերեն բանաստեղծությունը

Արաբ թարգմանիչ, հայագետ, մանկավարժ Նիզար Խալիլին (ծնված՝ 1925-ին) կյանքից հեռացավ 2019 թվականին՝ մեծ հետք թողնելով հայության եւ հայ մշակույթի մեջ:  Նա ծնել է Հալեպում, իր բարձրագույն կրթությունը ստացել է Բեյրութում։

1943 - 1946 թվականներին Նիզար Խալիլին աշխատել է Հալեպի Նոր Գյուղ Հայկական թաղամասի Զավարյան վարժարանում, որպես արաբերենի ուսուցիչ։ Հայերենի մեջ հմտացել է մանկավարժական աշխատանքի ընթացքում։ Ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, մասնավորապես՝ գեղարվեստական գրականությունը։ Մի քանի անգամ այցելել է Հայաստան։

Խալիլին հայ մշակույթին, հայ-արաբական գրական առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Նրա թարգմանությամբ արաբերեն առանձին գրքույկներով հրատարակվել են Հովհաննես Թումանյանի, Գրիգոր Զոհրապի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Հակոբ Պարոնյանի եւ այլ գրողների ստեղծագործությունները։ Խալիլին հայերեն է թարգմանել արաբ հեղինակների գործերից։ Միաժամանակ հայերեն է թարգմանել արագ գրողների գործերից: 

Խալիլին գրել է նաեւ հայերեն բանաստեղծություններ։ Դրանցից մեկը հենց իր՝ հայագետի ձեռագրով, հայտնաբերեցինք 1970-ականների մամուլում. բանաստեղծությունը նա գրել է Հայաստան իր հերթական այցերից մեկի ժամանակ: