Անահիտ Ավանեսյան․ ՀՀ առողջապահության նախարար
«Ջերմ հանդիպմամբ ամփոփվեց երեկվա օրը: Միշտ ուրախ եմ հատկապես հայրենիքում տեսնել և զրուցել մեր լավ բարեկամ, ականավոր բժիշկ Հակոբ (Հրայր) Հովակիմյանի հետ:
Բժիշկը հերթական անգամ Հայաստանում է կարևոր առաքելությամբ. 70-ից ավելի բարդագույն վիրահատություններ, երեխաների փրկված կյանքեր...
Հրայր Հովակիմյանի յուրաքանչյուր այցը Հայաստան նաև հնարավորություն է մեր սրտային վիրաբույժների համար` առնչվելու առաջատար փորձին ու ոլորտի վերջին նվաճումներին:
Գիտագործնական սեմինարին այս անգամ մասնակցել ու վերապատրաստման հնարավորություն է ունեցել շուրջ 160 բժիշկ:
Բժշկական նոր սխրանքների սպասումով` միշտ ուրախ ենք Ձեր վերադարձով»: