Շուտով Հայաստանում բուժսպասարկման որակն ավելի կվատանա, երբ ասպարեզ գան «Ճ» կլասի մասնավոր բժշկական ինստիտուտներն ավարտած անգրագետ ու Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտած կիսագրագետ բժիշկները:
Մասնավոր բուհերի առկայությունն իջեցնում է պետականի մրցույթային շեմը և բուհ են ընդունվում թույլերը, իսկ ամենաթույլերն էլ ընդունվում են մասնավոր բուհեր:
Ուսման վճարի պարագան թույլ չի տալիս ուսանողին հեռացնել բուհից, և կուրսից կուրս քարշ տալով ավարտացնում ու դիպլոմ են տալիս:
Բժշկական ուսուցումը պիտի լինի բացառապես պետական մենաշնորհ:
Պետք է վերանայել ԵՊԲՀ-ում ուսուցման համակարգը, դրվածքն ու որակը:
Լինելով շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող պրակտիկ բժիշկ արդեն սկսել եմ շփվել պետական ու մասնավոր բժշկական բուհերն ավարտած թերուս բժիշկների հետ ու ցավ ապրել, որ շուտով մեր և մեր երեխաների ու թոռների առողջությունը վստահելու ենք նրանց:
Բժիշկ Հարություն Մինասյանի Ֆեյսբուքյան էջ