image

Հայաստանի նախագահը պարգեւատրել է սփյուռքահայ նշանավոր գրողին

Հայաստանի նախագահը պարգեւատրել է սփյուռքահայ նշանավոր գրողին

Գրիգոր Պլտյանը (Պըլտեան) ծնվել է Լիբանանում՝ 1945 թվականին։ 

 

Հայաստանի վարչապետի միջնորդության հիման վրա,  Հանրապետության տոնի առթիվ, մշակույթի զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը սփյուռքահայ նշանավոր գրող, գրականագետ, փիլիսոփա Գրիգոր Պլտյանին (Ֆրանսիա) պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով: Պարգևատրումների մասին հաղորդագրություն է տարածել նախագահի աշխատակազմը։

Գրիգոր Պլտյանը (Պըլտեան) ծնվել է Լիբանանում՝ 1945 թվականին։ 

1967 թվականին Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ, որտեղ Սորբոնի համալսարանում սովորել է փիլիսոփայություն։ Հեղինակել է տասնյակ հատորներ՝ բանաստեղծություններ, վեպեր և գրաքննադատական հոդվածներ։ Պլտյանը բնակվում է Փարիզում և երկար տարիներ դասավանդել է INALCO-ում («Արևմտյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ»), ինչպես նաև Լիոնի կաթոլիկ համալսարանում։

Նրա աշխատանքները հրատարակվել են Լիբանանում, Հայաստանում, Ֆրանսայում և ԱՄՆ-ում։ 

Այս տարի Երեւանում լույս տեսավ Պլտյանի «Պարը» գիրքը։