image

Կիրակի օրը Հայաստանում կկատարվի Սուրբ Շարբելի արձանի բացումը

Կիրակի օրը Հայաստանում կկատարվի Սուրբ Շարբելի արձանի բացումը

Այս կիրակի՝ սեպտեմբերի 22-ին, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հանդիսավորությամբ կբացվի լիբանանյան ծագումով համակաթոլիկյան սուրբ, նշանավոր հոգեւորական Սուրբ Շարբելի արձանը: Արձանն արդեն տեղադրվել է, կատարվում են վերջին կարգավորումները՝ դիմավորելու հազարավոր ուխտավորների, որոնք Հայաստան են ժամանել այս արարողության համար: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում մարոնիները, որոնց համար Սուրբ Շարբելը պաշտամունքի արժանացած անուն է, եւ ում լիբանանյան սրբավայրը միշտ լիքն է այցելուներով: 

Եղվարդում նրա սրբավայրի հիմնումը դառնալու է Կովկասում առաջին սուրբշարբելյան սրբավայրը:

Հայաստանում Սուրբ Շարբելի ուխտավայր հիմնելու նախաձեռնությունը լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն է, որը Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր է իրականացնում: 

Գործարարը արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից եւ այլ նյութերից, մոտ տասը մետր է:  Նախատեսվում է, որ նույն արհեստանոցում մի արձան էլ Վրաստանում դրվելու  համար է պատրաստվելու: 

Սուրբ Շարբելի արձանի բացման արարողությանը հրավիրված են բազմաթիվ հոգեւորականներ եւ բարձրաստիճան հյուրեր ինչպես Լիբանանից, այնպես էլ՝ այլ երկրներից, արարողությունը հեռարձակվելու է լիբանանյան հեռուստաընկերություններով:

Բացումը նախատեսված է կեսօրին: