Այսօր Թուրքիայում պետական մակարդակով նշվում է Սպորտի և երիտասարդության օրը: Այս պահին Թուրքայի նախագահի Անկարայի նստավայրում տեղի է ունենում ընդունելություն-ընթրիք: Թուրքիայի նախագահն ընդունել է թուրք երիտասարդների, ինչպես նաև՝ երկրի ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչների:
Ինչպես հայտնել էինք, պոլսահայ երիտասարդությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացնում Թուրքիայում բնակվող հայ երիտասարդ Հարություն Քուրանը: «Արևելքի» տեղեկություններով, պոլսահայ երիտասարդը Թուրքիայում հայտնի Քուրանների որդին է: Քուրանները զբաղվում են հրատարակչական գործունեությամբ, նրանք ընտանիքով տպագրում են «Լույս» ամսագիրը:
Հանդիպման ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենալու հարցեր ուղղել Թուրքիայի նախագահին: Էրդողանին տրվող հարցերը եթեր է հեռարձակվելու թուրքական ATV հեռուստատեսության ուղիղ եթերում, Երևանի ժամանակով 22:00-ին:
Սպասվում է, որ Հարություն Քուրանը Թուրքիայի նախագահին կուղղի հայությանն առնչվող հարց:

Հարություն Քուրանը հոր՝ Արամ Քուրանի հետ