image

«Ոսկան երևանցին» Լոնդոնում

«Ոսկան երևանցին» Լոնդոնում

Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ AGBU նախաձեռնությամբ սեպտեմբերի 5-ին Լոնդոնում կկայանա հայ գրատպության մասին «Ոսկան երևանցի» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը TES ստուդիայի և Մխիթարյան միաբանության համատեղ արտադրանքն է, հեղինակներն են ռեժիսոր Հակոբ Փափազյան, սցենարի հեղինակ` հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյան։   Ֆիլմը պատմում է եպիսկոպոս Ոսկան Երևանցու մասին, որի ջանքերով 1666-1668 թվականներին Ամստերդամի Հայ Առաքելական եկեղեցու տպագրատանը հրատարակվեց   հայերեն առաջին Աստվածաշունչ մատյանը։