image

Սերժ Սարգսյանը մեկնել է Իրան

Սերժ Սարգսյանը մեկնել է Իրան

Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը: Այս մասին հայտնում են նախագահի լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերժ Սարգսյանն ընդհատելու է արձակուրդն օգոստոսի 5-ին եւ աշխատանքային այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: