Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին պատասխանել է Ամերիկայի Ձայնիհարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես նա ասել է, որ 2016 թվականին Երևանի ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին չենք կարող համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն։
«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով: