image

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերեջիկլյանը հայ կոմպոզիտորի ստեղծագործության նոտաները Սիդնեյի սիմֆոն

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բերեջիկլյանը  հայ կոմպոզիտորի ստեղծագործության նոտաները Սիդնեյի սիմֆոն

Նոր Հարավային Ուելսի նորընտիր վարչապետ, հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը պատասխանել է ծագումով Հայաստանից Իսրայելում բնակվող կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի նամակին: Այդ մասին տեղեկանում ենք կոմպոզիտորից: 

Վերջինս նամակ էր հղել վարչապետին՝ ուղարկելով նրան Իսրայելում հրատարակված իր «Սիփանա քաջեր» կոնցերտ-պոեմի պարտիտուրը, յութուբյան տեսագրությունը (DVD)՝ խնդրելով  հնարավորություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող այդ ստեղծագործությունը հնչի Սիդնեյում: Պատասխանը չէր ուշացել. հայազգի վարչապետը պատասխանել է հայ կոմպոզիտորին, տեղեկացնելով, որ նոտաները հանձնել է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբին...  Ի դեպ,  նամակում հայուհի վարչապետը «Նուբար» անունը գրել է հայերենով: 

«Արեւելքի» հետ զրույցում կոմպոզիտոր Նուբար Ասլանյանն ասաց, թե տեղյակ էր, որ Գլեդիս Բերեջիկլյանի ընտանիքը նույնպես անցել է ցեղասպանության ճանապարհով: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգում՝ 2015-ի հունվարի 30-ին Երեւանում հնչել է Ցեղասպանությանը նվիրված իմ «Սիփանա քաջեր» կոնցերտ պոեմը, հեղինակած շեփորի եւ նվագախմբի համար: Մենակատարն Իսրայելի հանրահայտ ֆիլհարմոնիկ նվագախմբի շեփորահար Ռամ Օրենն էր, որ սիրով հանձն  է առել կատարել այն:  Ես շատ ուրախ էի, որովհետեւ Ցեղասպանությանը նվիրված գործ է կատարում հանրահայտ երաժիշտը, որի երկիրը՝ Իսրայելը չի ճանաչում ցեղասպանությունը: Համերգից հետո եղան հանդիպումներ հայաստանյան հեռուստատաղավարներում, մամուլում եւ իմ խնդրանքով Ռամին ընդունեց  մշակույթի՝ այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը: Իսրայել վերադառնալուց հետո, երբ մոտեցավ ապրիլի 24-ը, Ռամը իր ֆեյսբուքյան էջն ամբողջովին նվիրեց հայոց ցեղասպանությանը»:

Կոմպոզիտորը հույս ունի, որ հիշատակի ոգեկոչման ստեղծագործությունը կհնչի ոչ միայն Սիդնեյում, այլեւ աշխարհի խոշոր քաղաքներում՝ մեկ անգամ եւս հիշեցնելով հայոց ցեղասպանության մասին: